Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Մխիթարյանը նորից է աչքի ընկնում

Մխիթարյանը նորից է աչքի ընկնում
14.09.2013 | 22:45

Բունդեսլիգայի առաջնության հերթական տուրում հյուրընկալելիս «Համբուրգի» նկատմամբ ջախջախիչ հաղթանակ տարավ Դորտմունդի «Բորուսիան»` վեց անգամ գրավելով մրցակցի դարպասն ու սեփականն ընդունելով միայն երկուսը: «Բորուսիայի» գոլային հրավառության մեջ իր մասնակցությունն է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` դանալով մեկ գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ: Սա մեր ֆուտբոլիստի երկրորդ անընդմեջ, իսկ ընդհանրապես երրորդ գոլն էր գերմանական ակումբի կազմում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 797

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ